Sunday, May 12, 2013

Մտորումներ

Խոսքի մշակմանն ուղղված աշխատանքները  շատ են ու տարբեր ուղղություններով: Գրավոր խոսքի մշակման համար շատ կարևոր են էլեկտրոնային գրատախտակը, համացանցը, որն օգնում է ինքնուրույն աշխատել, կարդացածի մասին ունենալ սեփական դատողություններ, թարգմանությունները, շարադրությունները և այլն: Իսկ բանավոր խոսքի մշակման ժամանակ կարևոր են ելույթները, քննարկումները, բանավեճերը: Գրականության դասերին պետք է ղողանջի պոեզիայի կախարդական ձայնը, իսկ բանաստեղծների մասին տեսահոլովակներն ու ձայնագրություններն էլ ավելի են տպավորիչ դարձնում դասը: Ստեղծվում է մտքերի, կարծիքների մթնոլորտ:
       
Խոսքի մշակման ու զարգացման համար կարևոր են սովորողի խոսքի անընդհատ հղկումն ու կատարելագործումը: Սովորողին շատ բան կարող են տալ այցելությունները թանգարններ, պատկերասրահներ, ցուցահանդեսներ: Սրանք անփոխարինելի  նշանակություն կունենան նրանց մտավոր պաշարի հարստացման, գեղագիտական ճաշակի ու խոսքի մշակման համար: Շփումը մշակութային հուշարձանների, արվեստի գործերի հետ կսովորեցնի շրջապատի նկատմամբ ուշադիր լինել, տեսնել հետաքրքրականն ու գեղեցիկը: 
Թանգարանները եզակի հնարավորություններ են ընձեռում տեսնելու, ծանոթանալու գրողի հարստությանը: Հնարավորություն ես ունենում ավելի խորը թափանցել նրանց ստեղծագործությունների մեջ : 
Շատ լավ կիներ, ու մենք մեզ հարուստ կզգայինք, եթե Երևանում իրենց տուն-թանգարաններն ունենային մեր բոլոր մեծերը:
      Հենց այս փոքրիկ ոդվածը ինձ միտք հղացավ` ինչու մեր կրթահամալիրն էլ չունենա իր փոքրիկ թանգարանը: Սա կարելի է դիտել որպես մի նախագիծ: Որքան լավ սովորողներ ենք ունեցել և ունենք, որոնք ունեն իրենց կյանքի պատմությունը, ձեռքբերումները: Ունեցել ենք և ունենք արհեստի մեջ փայլող սովորողներ...Ես գտնում եմ,որ կարելի է կյանք տալ այս մտահղացմանը: 

No comments:

Post a Comment