Tuesday, June 26, 2012

Ապրենք սիրով



Այսօր արթնացա ու շատ թախծոտ եմ: Մտքի թելերով գնացի ու հասա նրան: Նա ինձնից շատ հեռու է. կուզեի նրա մոտ լինել, գրկել նրան, ու նա հարազատորեն, մեղմորեն ժպտար ինձ:

Երբեմն հիանում եմ կյանքով, որ հաճախ ինձ լավ մտածումներ է տալիս, սիրտս զարկում է թեթև ու երջանիկ: Ես մտքով նրա հետ եմ, նրա գլուխը`իմ ծնկներին: Փոքրիկ բան է, բայց երջանկացնում է:
      Աշխարհն այնքա~ն լայն է, այնքա~ն հարուստ, այնքա~ն ծաղիկներ կան այնտեղ: Հեռու է նա, շա~տ հեռու, ինձնից բաժանված: Բաժանման մեջ, անշուշտ, մեծ թախիծ կա, մեծ տխրություն, բայց բաժանման մեջ կա և’ կարոտ, և’ սեր: Եվ այդ կարոտն ու սերը իմ հպարտությունն է, իմ ուրախությունը: Ապրում ենք մեր կարոտով, մեր սիրով:
Մեր աշխարհը բոլորից գեղեցիկն ու հետաքրքիրն է: Ես գիտեմ, որ եթե նա չլիներ, սրտումս ցուրտ կլիներ: Իսկ նա կա և <<Իմ գիշերը լիքն է աստղերով>>: Ընդհանրապես այն ամենը ինչ որ լավ է, մարդու մեջ հիշեցնում է իր սերը: Տեսնում ես մի լավ ծաղիկ, հիշում ես քո սերը: Սիրո աշխարհն ավելի լայն է, երկինքն ավելի խորունկ:
Ապրենք մեր կարոտի երջանկությամբ ու թախիծով:

No comments:

Post a Comment