Էլեգանտ լինելու ձգտումը հուզել է շատ սերունդների և մեր օրերում էլ այդ մղումը շարունակում է լինել արդիական։
Այսօր տասներկուերորդցիները «Ի՝նչ է էլեգանտությունը» հարցով դիմեցին ինձ։ Այս հարցին կարող է պատասխանել յուրաքանչյուր մարդ։ Այնուհանդերձ, լինել էլեգանտ ոչ բոլորն են կարողանում։ Ւհարկե, կուրորեն չպիտի հետևել նորաձևությանը։ Վերջինիս պետք է մոտենալ քննադատաբար։ Ցանկալի է հետաքրքրվել դիզայներների և մոդելավորողների ժամանակակից մշակումներով, թերթել ամսագրերը։ Զինվելով առաջարկված խորհուրդներով՝ պետք է մտովի պատկերացնել առաջարկվող կերպարը սեփական անձի վրա։
Էլեգանտությունը հիմնվում է չափի զգացողության, կոկիկության վրա։
Սիրեք և հետևեք ձեզ։

No comments:
Post a Comment