Tuesday, June 26, 2012

Հոլանդիա


Համարյա երեք շաբաթ է , որ մեր կրթահամալիրի հյուրն են հոլանդացիները: Նրանց տեսնում ենք կրթահամալիրի բոլոր միջոցառումներին: Նրանք դարձել են մեր տան անդամը: 
Սիրելի’ սովորողներ, գիտեք,որ Հոլանդիա այցելած և այնտեղ հաստատված հայերի մասին հնագույն տեղեկությունները հասնում են մինչև 12-րդ դար: Հատկապես 16-րդ դարից սկսած հայ-հոլանդական առևտրական ու մշակութային հարաբերություններն ավելի կանոնավոր բնույթ են կրում: Արդեն 17-րդ դարում Ամստերդամում հիմնվում են հայկական տպարաններ: Այստեղ տպագրված 1-ին գիրքը Ներսես Շնորհալու<<Յիսուս որդի>> պոեմն է:Մի քանի տարի անց Ամստերդամ է գնում Ոսկան Երևանցին: Նա ձուլում է նոր հայկական տառեր: Երեք տարվա ընթացքում Ոսկան Երևանցին հրատարակում է 26 գիրք:
Ոսկան Երևանցին ունեցել է իր գործի շարունակողները` Մատթեոսը, Ղուկաս և Թոմաս Վանանդեցիները: Նրանք հրատարակում են հայկական առաջին տպագիր քարտեզը և Մովսես Խորենացու<<Հայոց պատմությունը>>:
Պետք է նշել, որ Հոլանդիան անտարբեր չի մնացել մեր ժողովրդի ճակատագրի հանդեպ:

No comments:

Post a Comment