Այս տարի գարունը մի քիչ ուշացավ:Ամեն օր դպրոց մտնելիս նայում էինք այգուն… ուշանում էր գարունը:Այսօր մենք առաջին անգամ տեսանք ծաղկած ծառերն ու թփերը:Արևը քաշում է նրանց մազերից, խաղում է նրանց հետ, ինչպես մեր չարաճճի տղաները` մեզ հետ:Գարնան գալու հետ մեր տրամադրությունն էլ է բարձրացել, մենք էլ կարծես ծառերի հետ ծաղկել ենք:
No comments:
Post a Comment