Այսօր արթնացա ու շատ թախծոտ եմ: Մտքի թելերով գնացի ու հասա նրան: Նա ինձնից շատ հեռու է. կուզեի նրա մոտ լինել, գրկել նրան, ու նա հարազատորեն, մեղմորեն ժպտար ինձ:
Համարյա երեք շաբաթ է , որ մեր կրթահամալիրի հյուրն են հոլանդացիները: Նրանց տեսնում ենք կրթահամալիրի բոլոր միջոցառումներին: Նրանք դարձել են մեր տան անդամը:
Արշալույս Ջանիկյանը պատմում է, որ ինքը բախտ է ունեցել Չարենցի հետ ուսուցիչ լինելու, նրա հետ ապրելու 1920 թվականի խառնաշփոթ, ողբերգական օրերը: Երևանի հիվանդ երեխաների ամերիկյան մանկատանը կից բացվել էր դպրոց`երեք դասարանով :
Այս տարի գարունը մի քիչ ուշացավ:Ամեն օր դպրոց մտնելիս նայում էինք այգուն… ուշանում էր գարունը:Այսօր մենք առաջին անգամ տեսանք ծաղկած ծառերն ու թփերը:Արևը քաշում է նրանց մազերից, խաղում է նրանց հետ, ինչպես մեր չարաճճի տղաները` մեզ հետ:Գարնան գալու հետ մեր տրամադրությունն էլ է բարձրացել, մենք էլ կարծես ծառերի հետ ծաղկել ենք: