Saturday, September 1, 2012

Ուսումնական տարվա առաջին ճամփորդությունը


Նախորդ օրվա երեկոն մեզ շատ վախեցրեց: Մի քիչ տխրեցինք. կայծակ էր, ամպրոպ, կարծես` երկինքը փուլ էր գալիս, տեղատարափ էր:
    Առավոտյան երկինքը վճիտ էր, ամեն ինչ թարմ էր, նոր: Շարժվեցինք: Ուրախ ու երջանիկ էի: Վաղուց մի թաքուն խոստում էի պահել սրտումս, միշտ հիշում էի, բայց…
    Ու այսօր պիտի երդումս կատարեի: Թողեցինք քաղաքը, ու մեր առջև բացվեցին դաշտերն ու սարերը, լեռները:
    Մեքենան կանգնեց դեպի <<Ծաղկեվանք>> տանող ճանապարհի երզրին. մնացած ճանապարհը պետք է անցնեինք ոտքով:
    Երազներով, երգով ու ծիծաղով ճախրում էին երեխաները, իսկ ես, ժպիտն աչքերիս մեջ, նայում էի ինձ շրջապատող քարակարկառների գագաթներին: Թվում էր` իսկապես կախարդված հովիվներ էին: Ոտքերս քարին տալով` սիրով գնում էի վերելքն ի վեր: Ամենակախարդական հեշտությամբ կտրեցինք ճամփան: Մի պահ նստեցի մասրենու թփի տակ ու, քարքարոտ ճանապարհին նայելով, հիշեցի  բանաստողծի խոսքերը.

Ի±նչ է ասում ճամփորդներին
    Հալված – մաշված այս կածանը
Ժամանակին հազար ու մի.
Քայլեր հաշված այս կածանը:


Օրը արտասովոր գեղեցիկ ու արտասովոր հետաքրքիր էր:

Tuesday, June 26, 2012

Տարեկան հաշվետվություն


Սուսան Գալստյյան
<<
Մխիթար Սեբատացի>> կրթահամալիրի Արհեստագործական ավագ դպրոց

Աշխատել եմ 11-1 և 11-3, 12-1, 12-2, 12-3 դասարանների սովորողների հետ: Չեմ բացակայել ու ուշացել դասերից: Աշխատել եմ ծրագրով: Ձգտել եմ գրական համապատասխան թեմաներ անցնելիս հետաքրքրություն արթնացնել սովորողների մեջ աշխատանքի նկատմամբ, ձևավորել նրանց մասնագիտական հետաքրքրությունները:

Ապրենք սիրով



Այսօր արթնացա ու շատ թախծոտ եմ: Մտքի թելերով գնացի ու հասա նրան: Նա ինձնից շատ հեռու է. կուզեի նրա մոտ լինել, գրկել նրան, ու նա հարազատորեն, մեղմորեն ժպտար ինձ:

Աշունը թակում է պատուհանս…




Image



Կաթ’,կաթ’,կաթ’…

Գիտե՞ք արդյոք



Մի գավաթ թեյը բարձրացնում է տրամադրությունը, առույգացնում,թուլացնում նյարդերը,օգնում կենտրոնանալ,հանգստացնում,երիտասարդացնում և նոր ուժ հաղորդում:

Մարդկային դեմքերի վարպետը



Image
Նկարիչ Արամ Սարիբեկյանը աշխարհի առաջին ամենարագ նկարող նկարիչն է :

Հպարտացեք




Մենք երջանիկ ազգ ենք: Երջանիկ ենք, քանի որ աշխարհին տվել ենք հանճարեղ և տաղանդավոր մարդիկ:

Հոլանդիա


Համարյա երեք շաբաթ է , որ մեր կրթահամալիրի հյուրն են հոլանդացիները: Նրանց տեսնում ենք կրթահամալիրի բոլոր միջոցառումներին: Նրանք դարձել են մեր տան անդամը: 

Ինչպես լինել էլեգանտ


 
Էլեգանտ լինելու ձգտումը հուզել է շատ սերունդների և մեր օրերում էլ այդ մղումը շարունակում է լինել արդիական։

Չարենցը՝ ուսուցիչ


Արշալույս  Ջանիկյանը  պատմում  է, որ ինքը  բախտ է ունեցել  Չարենցի  հետ  ուսուցիչ լինելու, նրա հետ ապրելու  1920 թվականի  խառնաշփոթ, ողբերգական օրերը:  Երևանի  հիվանդ  երեխաների  ամերիկյան մանկատանը  կից  բացվել  էր  դպրոց`երեք  դասարանով :
Image

Մեր այգին ծաղկում է



Այս տարի գարունը մի  քիչ ուշացավ:Ամեն օր դպրոց մտնելիս նայում էինք այգուն… ուշանում էր գարունը:Այսօր  մենք առաջին անգամ տեսանք ծաղկած ծառերն ու թփերը:Արևը քաշում է նրանց մազերից, խաղում է նրանց հետ, ինչպես մեր չարաճճի տղաները` մեզ հետ:Գարնան գալու հետ մեր տրամադրությունն էլ  է բարձրացել,  մենք էլ կարծես ծառերի հետ ծաղկել ենք:


Image